«Չեն մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը»․ Արծվիկ Մինասյան
![]() «Այս մարդկանց տակտիկան պետք է ժողովրդի համար պարզ լինի․ սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է․ սկզբում վարկաբեկել, որովհետև չեն մարսում այն նզովքը, որը նա արեց, այնուհետև փորձել քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ տանել սահամանափակումների»,- այսօր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդության դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Այս աստիճանի այլանդակություն ուղղակի չի կարող լինել, այս մեթոդները պետք է հանրային պարսավանքի արժանանան և սա պետք է ազդակ լինի հանրությանը՝ հիմնովին մերժելու այս այլանդակությունը և այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությանը, նրա հլու-հնազանդ կամակատար դատախազությանը»,- հավելեց նա: |

Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան
2321:36
Ադրբեջանցիները վնասել են բռնազավթված Արցախի Տոնաշենի սուրբ ամենափրկիչը վանքը (լուսանկար)
4321:18
Արշակ սրբազանին կալանավորելու գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
5721:00
«Ի՞նչ անել». Տեր Զաքարիա քահանա Անանյան
6920:36
«Իլհամ Ալիևն առնվազն պետք է Նիկոլի նման մտածի, որ Արծվաշենը վերադարձնի Հայաստանին». Արա Պողոսյան
5520:18
Կատաղի մարտեր են մղվում Պոկրովսկի և Միրնոգրադի համար (տեսանյութ)
8820:15
