«Ինչո՞ւ էս թուղթը ստանալուց հետո Փաշինյանը սաստկացրեց հռետորաբանությունը». Արթուր Խաչատրյան
![]() Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ 2019թ. փաստաթղթի վերաբերյալ իր հարցին, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Համեմատեք այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել այս թղթով, եթե Փաշինյանը համաձայնվեր, և համեմատեք այն իրավիճակը, որն ունենք այսօր: Ինչո՞ւ էս թուղթը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը սաստկացրեց իր հռետորաբանությունը. գիտակցաբար դա արե՞ց, թե՞ չէր հասկանում: Վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ գիտակցաբար է տարել սաբոտաժի»: Հիշեցնենք՝ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Փաշինյանին, Խաչատրյանն ասել էր. «Ուզում եմ հարցնել այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019-ի հունիսին: Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը, ՀՀ-ն դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներց մեկը և այլն: Դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ»: Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. «Երբևէ, որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունը եղել է այն և կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարկված Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ի՞նչ է նշանակում՝ ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև՝ ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն: Այսինքն՝ ձեր մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն»: |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
