«2019-ի հունիսին ձեզ ներկայացված փաստաթղթում ամրագրված էր, որ ԼՂ ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը. ինչպե՞ս եք արձագանքել». Արթուր Խաչատրյան
![]() «Ուզում եմ հարցնել այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019-ի հունիսին: Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը, ՀՀ-ն դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներց մեկը և այլն: Դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ»,- հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այն, ինչ ասացիք, ուղիղ հակառակն է գրված. «Երբևէ, որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունը եղել է այն և կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարկված Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ի՞նչ է նշանակում՝ ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև՝ ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն: Այսինքն՝ ձեր մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն»,- հավելեց վարչապետը: |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
