««Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը նայեցի. նողկանք». Թադևոս Տոնոյան
ԵՊՀ դոցենտ Թադևոս Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե ամեն Ամանորի գիշեր ակնկալեն ենք հետաքրքիր, գոնե փոքր֊ինչ առանձնահատուկ հեռուստաերեկո։ Ես գրեթե միշտ դժգոհել եմ, թեև եղել են նաև հետաքրքիր դրվագներ։ Այս տարի «Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը չնայեցի նախատրամադրվածությանս պատճառով։ Բայց այսօր փորձեցի ստուգել ինձ ու հետադարձ ռեժիմով նայեցի։ Դժգոհությանս փոխարեն այլ զգացողություն էր՝ նողկանք։ Երկրի ղեկավարի տարեմուտի խոսքին Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և մեր այլ մեծերի ստեղծագործությունների փոխարեն «ներդաշնակել էին» Գյումրիում Թաթայի ամառային համերգի «զապիսը»։ Ես հետաքննող լրագրողներին խնդրում եմ պարզել, թե որքան գումար է «Հ1»-ը հանրային միջոցներից ծախսել Ամանորի գիշերվա համար։ 31-ի երեկոյան էլ հիշյալ խոսքին նախորդել էին «Երգ երգոցի»՝ սցենարական տեքստին անհամապատասխան, մեծ մասամբ բաղաձայն կատարումները, «Դիմակահանդես» կոչված կապիկաբանությունը, «Հիշաչար երեկո» դատարկաբանությունը»։ Աղբյուրը` Թադևոս Տոնոյան |
«Դու մեղավորի ատամները կփշրես». Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորել է սաղմոսով
4718:36Ռուսաստանը դատի կտա գերմանական Siemens ընկերությանը
7918:18«Մենք կրոնական համայնք ենք․ ազգ չենք, անգամ՝ ժողովուրդ չենք»․ Վահե Լոռենց
9217:24Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, մատուցվում է Սուրբ Պատարագ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7017:00Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
11616:00«Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր»․ Արմեն Հովասափյան
11614:54