Ղրիմում առաջին անգամ գրանցվել է մազութի արտանետում
![]() Փորձագետներն առաջին անգամ արձանագրել են մազութի արտանետում Ղրիմի Սուդակ քաղաքային թաղամասում, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Ղրիմում՝ Կապսել ծովածոցի շրջանում՝ Ֆրանցուժենկա հրվանդանից մինչև «Բագրատիոն» շոգենավը, նավթամթերքի արտանետում է հայտնաբերվել՝ երկու կիլոմետրանոց ավազոտ տարածքի աննշան աղտոտում»,- ասվում է հրապարակման մեջ: Բացի այդ, փորձագետները Սև ծովում Անապայի մոտ նավթի բիծ են հայտնաբերել: Օդից փորձագետները հետազոտել են քաղաքի առափնյա գիծը և Ուտրիշ արգելոցի տարածքը։ Գյուղի կենտրոնական լողափի ափից 1,5 կիլոմետր հեռավորության վրա նրանք հայտնաբերել են յուղոտ բիծ դեպի Վիտյազևո գյուղ։ «Ծովային փրկարար ծառայության մասնագետները սկսել են նավթային խառնուրդի հավաքումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում վթարի են ենթարկվել Volgoneft-212 եւ Volgoneft-239 լցանավերը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ դեպքից հետո Ղրիմում մազութով աղտոտվածության նոր տարածքներ են հայտնաբերվել։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15218.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
22716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
24615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25203.11.2026, 21:48
