Բելգրադը պատրաստ է գնել ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը
![]() Բելգրադը պատրաստ է գնել Սերբիայի նավթարդյունաբերության (NIS) ընկերությունում ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին, RTS-ի եթերում հայտարարել է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ «Այժմ մենք գումար ունենք NIS-ը հետ գնելու համար: Եթե, ըստ հաշվարկների, ընկերության արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո, ապա խոսքը գնում է 600 միլիոն եվրոյի մասին՝ «Գազպրոմի» և «Գազպրոմ Նեֆտի» բաժնետոմսերը գնելու համար: Իսկ ես հարց ունեմ ամերիկացիներին. ուզո՞ւմ եք, որ մենք գնենք դրանք, և անմիջապես ձեր տրամադրության տակ ունենայիք 500, 600 կամ 700 միլիոն»,- ասել է Վուչիչը։ Նրա խոսքով, Սերբիան հունվարի 10-ին կամ 13-ին կստանա ԱՄՆ-ի կողմից NIS-ի դեմ պատժամիջոցների մասին փաստաթուղթը։ Երկիրը դիզվառելիքի և բենզինի 85 օրվա պաշար ունի, ուստի նավթի մատակարարման ճգնաժամ չի սպասվում, ասել է Սերբիայի ղեկավարը։ Միաժամանակ, նա նախատեսում է Ադրիատիկ նավթամուղով ներմուծման հարցը քննարկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այն զբաղվում է որոնմամբ, արդունահանմամբ և արտադրությամբ Սերբիայի սահմաններից դուրս՝ Ռումինիայում և Բոսնիա և Հերցեգովինայում: N1Info-ի տվյալներով՝ «Գազպրոմնեֆտ»-ին է պատկանում NIS բաժնետոմսերի 50%-ը, Սերբիային՝ 29,87%-ը, «Գազպրոմ»-ին՝ 6,15%-ը։ Նախօրեին Վուչիչն ասել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները NIS-ի դեմ կարող են ուժի մեջ մտնել արդեն մարտի 15-ին, և դա լուրջ խնդիրներ կառաջացնի Սերբիայի նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկությունների համար։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
