«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան
![]() «Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ալիևի այսօրվա ելույթին։ «Այսօրվա իր ելույթում նա Հայաստանին մեղադրելով բազմաթիվ սարսափելի իբր միջազգային հանցագործությունների մեջ, պարզ խոսում է, որ ուզում են վերացնել, զավթել Հայաստանը, իսկ քանի որ Հայաստանից պատասխան չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են երկրի ներսում անօրինականություններով ու խաղաղությանն ուղղված՝ ԱՄՆ ջանքերը մսխելով, ես եմ տալիս այդ պատասխանը և Ադրբեջանի նախագահին անում եմ կոնկրետ առաջարկ․ եթե դուք այդքան վստահ եք, որ մենք ձեր նկատմամբ կատարել ենք այդ սարսափելի հանցագործությունները, ինչը վստահաբար այդպես չէ, եկեք դիմենք Միջազգային քրեական դատարան․․․ Դուք դիմեք մեր դեմ, և մենք կդիմենք ձեր դեմ։ Վավերացրեք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը կամ գտեք մի երկիր, որ արդեն վավերացրել է և թող դիմի ձեր օգտին մեր դեմ։ Սրանք են արդարության և խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը, այլ ոչ թե զավթողական գծերի առաջքաշումը, որոնք վտանգում են խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում․․․»,- նշել է Թաթոյանը։
Աղբյուրը` Արման Թաթոյան |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
7703:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
10102:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
11301:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
14300:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
13600:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
9000:06
