Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է»․ ՆԳՆ

447
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 16:24
«Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է»․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրականացված օպերատիվ և ծավալուն աշխատանքների շնորհիվ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։
Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։
Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ մեկ ուղղաթիռ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։

«Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է»․ ՆԳՆ
Աղբյուրը`   ՀՀ ՆԳՆ