«Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են Տիրան Խաչատրյանին ձերբակալել». Կարեն Ջալավյան
Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, եկեղեցու բակում «24Նյուզ»-ի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ հարցին: «Չգիտեմ, թե նրան մեղսագրվողը պատերազմական որ դրվագին է վերաբերում, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենանվեր քաջորդի է եղել՝ Առաջին պատերազմում, 2016-ին, 2020-ին: Ես իրեն ճանաչում եմ՝ որպես հավատացյալ, քաջ մարտիկ: ...Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են նրան ձերբակալել, չեմ կարող ասել: Չգիտեմ՝ պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի անդամներն ովքեր են, ինչքանով է նրանց պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունն իրատեսական: Մեր փորձությունների, կորուստների գլխավոր պատճառն այն է, որ հեռացել ենք աստծուց»,- պատասխանեց նա: Հարցին՝ պարտության համար մեղավորներ կա՞ն, նա պատասխանեց՝ չգիտեմ, ժամանակի ընթացքում հանգամանքները կպարզվեն: Վերջին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովից ակնկալիքներ ունի, պատասխանեց՝ չեմ կարող ասել: |
Գիշատիչներով լի արգելոցում անհետացած 7-ամյա տղան հրաշքով գտնվել է 5 օր անց
112Երեկ, 23:55Ռազմավարական մանևր. Ուկրաինայի հարձակման նոր փուլ Կուրսկի շրջանում. The New York Times
116Երեկ, 23:31«Էլի ոմանք ամեն ինչում կմեղադրեն խաբված վարորդներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 23:00Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Արուճի սուրբծննդյան տաղավարներ (տեսանյութ)
99Երեկ, 22:30«Տիրան Խաչատրյանն ու Ջալալ Հարությունյանը մարտի դաշտում նման էին խոտի». Վահրամ Մարտիրոսյան
110Երեկ, 22:06Ալեն Սիմոնյանը թիմակիցների հետ նշել է 45-ամյակը (լուսանկար, տեսանյութ)
132Երեկ, 21:54