«Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։ Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան։ Սակայն ադրբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան. 1. Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։ 2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։ 3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։ Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12