«Իրանի նախագահի առաջիկա այցը Ռուսաստան անհանգստացնում է Ալիևին»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահին անհանգստացնող մեկ այլ հանգամանք է հունվարի 17-ին Իրանի նախագահի այցը Ռուսաստան, որտեղ մասնավորապես կարող է ստորագրվել ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրման դեպքում, այն ունենալու է էական նշանակություն ոչ միայն Կովկասի, այլ աշխարհաքաղաքական ամբողջ խաղատախտակի համար: Բնականաբար, Կովկասի առնչությամբ այն կլինի Ալիևին կաշկանդող էական գործոն: Ընդգծեմ՝ խոսքը ոչ թե բացարձակության մասին է, այլ՝ էականության: Այդուհանդերձ, նախ, ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը նշանակելու է, որ Ադրբեջանը չկարողացավ կատարել այն ձախողելու իր վրա դրված եվրաատլանտյան պարտավորությունը: Եթե Մոսկվայում ստորագրվի պայմանագիրը, ապա դա լինելու է Իլհամ Ալիևի ձախողումը: 2020 թվականին նա հաջողել է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացման «առաջադրանքի» հարցում: Այո, որքան էլ Հայաստանում տարածված «նորաձևություն» է պնդումը, որ 2020 թվականի պատերազմը ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր, այդուհանդերձ ես շարունակում եմ արտահայտել իմ այն կարծիքը, որ ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական պայմանավորվածություն էր դրա ավարտը, այլ ոչ թե սկիզբը: Հաջորդ երեք տարին ըստ էության եղել է մի իրավիճակ, երբ ռուսները քայլ առ քայլ հետ են մղվել նաև այդ պայմանավորվածություններից: Ալիևի ստացած նոր լայն առաջադրանքը եղել է ռուս-իրանական համաձայնագրի տապալումը: Դրա համար պետք է ռազմական գործողություն Հայաստանի նկատմամբ: Իսկ դա արդեն նույնքան կանխատեսելի չէ ռազմական հավասարակշռության առումով, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այո, զուտ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ներուժը Ալիևին թույլ է տալիս հավակնել հաղթանակի: Բայց, այստեղ արդեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ: Եվ բանը նաև այն չէ, թե Ադրբեջանին դա թույլ չի տալիս Արևմուտքը: Չկա Արևմուտք որպես այդպիսին: Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել» են իրենց ձեռքերն ու արտոնել Ալիևին: Կան ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, որոնք ունեն հիմնավորապես տարբեր պատկերացումներ, շահեր ու խնդիրներ: Տվյալ պարագայում, Բրիտանիան ու Ֆրանսիան թերևս բավականին անհանգստացած են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորված լինել ռուս-իրանական պայմանագրի հարցում: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ ռուս-իրանական պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել 2024 թվականի հունիս-հուլիսին, սակայն մայիսի 18-ին տեղի ունեցավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի ուղղաթիռի ողբերգությունը: Ռեյիսին ուղղաթիռով վերադառնում էր ադրբեջանա-իրանյան սահմանին կայացած Ալիև-Ռեյիսի հանդիպումից: Երեք ուղղաթիռներից՝ «եղանակային վատ պայմանների» հետևանքով խնդիրներ ունեցել և սարին բախվել էր հենց այն մեկը, որը տեղափոխում էր նախագահ Ռեյիսիին: Նաև հիշեցնեմ, որ այդ օրը իրանյան տելեգրամյան ալիքներով տեղեկատվություն հրապարակվեց, որ մայիսի 18-ի կիրակի օրը նախատեսված է եղել Իբրահիմ Ռեյիսիի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում հայ-իրանական սահմանին՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության Քաջարան-Մեղրի հատվածի առնչությամբ, որը իրականացվելու է իրանական կողմի մասնակցությամբ: Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, նույն օրը Խուդափերինի ՀԷԿ հատվածում նախատեսված ադրբեջանա-իրանյան միջոցառման առիթով Իլհամ Ալիևը պնդել է, որ մասնակցություն լինի նախագահական մակարդակով, ինչի պատճառով իրանյան կողմը չեղարկել էր հայ-իրանական սահմանին կայացած հանդիպումը: Կրկնեմ, դա ոչ պաշտոնական տեղեկատվություն էր, որ շրջանառվեց, սակայն հատկանշական է, որ պաշտոնապես այդ տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն նաև չհերքվեց՝ թե Երևանից, և թե Թեհրանից: Նշվեց, որ այդպիսի հանդիպման պայմանավորվածություն լինելու դեպքում կհաղորդվեր պատշաճ ձևով: Այդ ձևակերպմամբ պաշտոնական արձագանքը վկայում է, որ առնվազն եղել է այդպիսի հանդիպման մասին պաշտոնական խոսակցություն, որը չի հանգել վերջնական պայմանավորվածության»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12