«Պետք է գտնվենք սառնասիրտ». Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» եթերում արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցին ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այն պատերազմի մասին չէր, ասել է. «Առաջին անգամը չէ, որ տարբեր մակարդակով նման հայտարարություններ ենք լսում: Առաջինն էր միգուցե այս տարի: Այստեղ հարցը մեր արձագանքն է, թե ինչ պետք է արձագանքենք նման հայտարարություններին: Կարծում եմ՝ մեր արձագանքների մեջ փոխելու որևէ բան չունենք: Մենք ասում ենք՝ այո՛, պետք է ունենանք խաղաղություն, որին դժվար է լինելու հասնել. ում հետ բանակցում ենք՝ էդքան էլ հակված չի դրան գնալու և պարբերաբար փորձում է տորպեդահարել խաղաղության գործընթացը: Բայց մենք այլ բան, քան շարունակել տարբեր խողովակներով դրան հասնելը, չունենք»: Նրա խոսքով՝ խողովակներից մեկը դիվանագիտությունն է, մյուսը՝ ներքին ուժեղացումը: «Պետք է գտնվենք սառնասիրտ, ներքին բանավեճում ադրբեջանական նարատիվները չուժեղացնենք, ինչը, ցավոք, տեսնում եմ ու զարմանում տարբեր գործընկերների վրա: Կարծում եմ՝ դիտմամբ են անում, հաճախ ասում ենք՝ պասերով խաղում են»,- շարունակել է Թորոսյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հռետորաբանությունն անհանգստացնում է ու միշտ է անհանգստացրել. այդ առումով որևէ բան չի փոխվել. «Պետք է շարունակել հետապնդել մեր նպատակը, որը՝ լեգիտիմության, սուվերենության, անկախության վրա հիմնված խաղաղության հաստատումն է»,- հավելել է պատգամավորը: |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12