Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Հանրությունը չի տեղեկացվել. հարցը եղել է չզեկուցվող». Աննա Ավետիսյան

96
Երեկ, 11:00
«Հանրությունը չի տեղեկացվել. հարցը եղել է չզեկուցվող». Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ քաղաքացիներ անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ տրանսպորտի QR կտրոնների ժամկետը 7 օրից դարձել է 3, 4 օր (կրկին անտրամաբանորեն)։ Քաղաքապետարանից շտապեցին տեղեկացնել, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստին է դրա վերաբերյալ որոշումն ընդունվել։
Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել այս որոշման մասին։ Որովհետև հարցը եղել է չզեկուցվո՛ղ։
Յուրաքանչյուր նիստից առաջ «Մայր Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որ չզեկուցվող հարցեր չլինեն, դա նաև նրա համար է, որ այսպիսի իրավիճակներ չստեղծվեն և մեր քաղաքացիները տեղեկացված լինեն ավագանու և քաղաքապետարանի որոշումների մասին։
«Ասեք, կանենք» 9%-անոցները ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքը ավելի դժվարացնեն...»:

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան