Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Ալիևի սպառնալիքները նույն բանի մասին են, ինչ մենք լսում ենք տիկ-տոկի դասախոսություններից»․ Անժելա Էլիբեգովա

98
Երեկ, 10:18
«Ալիևի սպառնալիքները նույն բանի մասին են, ինչ մենք լսում ենք տիկ-տոկի դասախոսություններից»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը։ Հարցազրույցում իր արտահաjտած սպառնալիքները, մեծ հաշվով, նույն բանի մասին են, ինչ մենք լսում ենք տիկ-տոկի դասախոսություններից արդեն ամիսներ շարունակ։
Արարատը, Ցեղասպանությունը, Անկախության հռչակագիրը, պատմության դասագիրքը, ավանդույթները, ՀԱԵ-ն՝ այն ամենը, ինչը խոչընդոտում է հայերին մանկուրտների բիոզանգվածի վերածելուն պետք է ոչնչացնել։
Հայկական ինքնության որևէ դրսևորում իրենց համար համարվում է ֆաշիզմ։ Պատմական, կրոնական, մշակութային, կրթական, լեզվական, իրավական՝ ցանկացած հայկական իդենտիֆիկացիայի հիմք պետք է ոչնչացվի։
Անհայրենիք, անգաղափար, անսկզբունք տարրերին կառավարելը ու ձուլելը շատ ավելի հեշտ է։ Բայց հայերը դիմադրում են, գործը առաջ չի գնում։ Վախի ու սպառնալիքի նոր դոզա էր պետք։ Նախանձելի աստիճանի սինխրոն ու համահունչ են աշխատում»։