«Միգուցե սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի սպառնալիքները լավաշ-լավաշ տարածողները գրեթե անխտիր պահանջում են Հայաստանից կոշտ արձագանք (էհ, ես էլ կուզեի, եթե պատերազմներից հետո այս վիճակում չլինեինք): Բայց միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտե՞նք»: Այն որ Հայաստանը պետք է ընտրի արձագանքի ճիշտ, ճշգրիտ տեսակ, ըստ որում ճիշտ, արագ ու էֆեկտիվ ռազմավարական հաղորդակցություն իրականացնելով միջազգային գործընկերների հետ, նաև նրանց ու իր միջև բաշխելով Ալիևին հակադարձ ասելիքը, դրանում խոսք չկա։ Բայց իմ աչքից չի վրիպում մի կարևոր բան. «կոշտ պատասխանի» կողմնակիցներից և ոչ մեկ չի գրել ու գրում «իշխանություն, մեզ, մեր տղամարդկանց, որդիներին գիշերով հավաքի զինկոմիսարիատներում, կոշտ մարտակոչ հնչեցրա ու բոլորին առաջնորդի ճակատ»... Ոչ մեկ... Իսկ եթե ամենակարևորը չեք գրում կամ առաջարկում ձեր անձնական զոհաբերության չափը այդ «կոշտ պատասխանին» հաջորդելիք զարգացումներում, էլ Ալիևի սպառնալիքները «մորեմերկ» ու «տաք-տաք» ինչո՞ւ եք տարածում: Որ ապացուցեք, որ դուք ճիշտ էիք ու նա Հայաստանի վրա հարձակվելու պլաններ ունի՞: Բայց ո՞վ չգիտեր դա: Ո՞վ է դա կասկածի տակ դրել: Ոչ մեկ։ Բա էլ ինչո՞ւ եք ահաբեկում ժողովրդին, որն այդ ամենը շատ տարբեր աղբյուրներից իմանում է... Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12