Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

Քաղաքացիները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

117
Երեկ, 13:30
Քաղաքացիները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բազմաթիվ քաղաքացիներ Կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Լրագրողի հարցին՝ ի՞նչ պահանջով եք հավաքվել, հրաժարվեցին պատասխանել՝ ասելով «անձնական խնդրով»:

«Ազգային ճակատ»-ի տեղեկություններով, ցույցը Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի ազատ արձակման պահանջով է: Վերջինս մեղադրվում է սպանություն իրականացնելու համար, սակայն նրա պաշտպանները և համագյուղացիները կարծում են, որ Սարգսյանն անմեղ է։ Շուրջ երեք տարի նա գտնվում է կալանքի տակ։

Հավաքվածները դատախազությունից պահանջում են արդար դատաքննություն:

Բողոքի ակցիա՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ