Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

Թուրքիայի և Սիրիայի համագործակցությունն Իսրայելի համար ավելի վտանգավոր է, քան Իրանի հարվածները․ #JP

961
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 12:01
Թուրքիայի և Սիրիայի համագործակցությունն Իսրայելի համար ավելի վտանգավոր է, քան Իրանի հարվածները․ #JP

Իսրայելը պետք է պատրաստ լինի դիմակայել Թուրքիային, քանի որ Ստամբուլը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը՝ ամրապնդելով իր դիրքերը, մասնավորապես՝ Սիրիայում իշխանության եկած խմբավորումների հետ միավորվելով: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Հրատարակությունը մատնանշում է «տարածաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աճող ագրեսիվ քաղաքականությունը», որը, որոշ վերլուծաբանների կարծիքով, հակասում է հրեական պետության շահերին։

«Անկարան աջակցում է Սիրիայում իշխանության եկած խմբավորումներին։ Նրանց համագործակցությունն իրական վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, իսկ դա ավելի վտանգավոր է, քան Իրանի հարվածները»։

Իսրայելի ղեկավարությանը մտադիր է ուժեղացնել երկրի պաշտպանությունը: