«Հունվարից սկսած հավելավճարները տրամադրվելու են ուսուցիչներին». Ժաննա Անդրեասյան
![]() «Ուսուցիչների ատեստավորումը 2024-ին կազմակերպվեց ուշ՝ նոյեմբերի ընթացքում, կապված էլեկրոնային եղանակով նոր համակարգի հետ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը և տրամադրվող հավելավճարներին: «Վերջին ատեստավորումները նոյեմբերի 22-ին և 24-ին են անցկացվել: Դրանից հետո ընթացել է բողոքարկման գործընթաց և եղել է հրաման, որով վերջնական ֆիքսվել են ուսուցիչների արդյունքները. դա եղել է դեկտեմբերի վերջին, հետևաբար հավելավճարը հաշվարկվում է որոշման օրվանից հետո»,- նշեց նախարարը և ընդգծեց, որ հունվարից սկսած հավելավճարները տրամադրվելու են ուսուցիչներին, իսկ ժամկետն էլ հաշվարկվելու է որոշումը կայացնելու օրվանից: Նախարարի խոսքով՝ ատեստավորման համար դիմած ուսուցիչների 80 տոկոսը մասնակցել է՝ շուրջ 5000 մասնակից. «Ավելի քան 70 տոկոսը հաջողությամբ է հաղթահարել ատեստտավորումը, որի արդյունքում ունենալու է կա՛մ դրույքաչափի փոփոխություն, կա՛մ փոփոխություն և հավելավճար»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
