Շենգավիթում որդին դանակի 27 հարված է հասցրել մորը. նոր մանրամասներ
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. «Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ-ին և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր ընտանիքի բնակության վայրում՝ դանակով առնվազն 27 անգամ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կտրելով վերջինիս կենսական կարևոր օրգան պարանոցը, ինչի արդյունքում վերջինս ապօրինաբար զրկվել է կյանքից: Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն Գ.Գ-ն ճանաչվել է մեղսունակ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը): Գ.Գ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
«Մոտակա օրերին տարածաշրջանային խաղացողներն Ալիևին ասելիք կասեն». Արթուր Գևորգյան
8003:12«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան
9701:42«Մարդկանց խաբել ու խաբում են նաև հենց այսօր, հենց հիմա». Էդմոն Մարուքյան
10801:30«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11001:24«Սուրբ ծննդի օրով էդ սոխը՝ մրմուռը, որ մանր-մանր կտրտում էր վիժվածքը, պատահական չէր». Վարդան Ղուկասյան
10201:18«Ալիևը պատերազմի հայտարարություն է տարածել». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11701:00