«Վազգեն Սարգսյանի «քույրն» ու Կարեն Դեմիրճյանի տղեն բառ անգամ չհնչեցրին Պարույր Հայրիկյանի հասցեին». Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին աղմկահարույց հայտարարությանը, ԵԿՄ-ի՝ միայն օրեր անց արձագանքին ու Արամ Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի լռությանը: «Որոշել էի լայնամասշտաբ հարձակման անցնել Հայրիկյանի վրա, բայց մի պահ հաշվի եմ առնում նրա տարիքը, հաշվի եմ առնում, որ ջնջեց այդ տեսանյութը, որտեղ քննադատում էր Վազգեն Սարգսյանին: Ստեղ հարցն էն ա՝ ո՞վ ա կանգնած Հայրիկյանի թիկունքում՝ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ էր սա նշանակում. տեսեք՝ խոսեց Հայրիկյանը, հաջորդ օրը «հերոսի» թեմայով խոսեց Փաշինյանը: Օր հետո կալանավորեցին Ազգային հերոս կոչված Տիրան Խաչատրյանին... Այսինքն, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ծրագրով պղծում, ոչնչացնում են ամեն ինչ... Նկատենք, որ Հայրիկյանի հայտարարությունից հետո Վազգեն Սարգսյանի «քույրը», Կարեն Դեմիրճյանի տղեն բառ չհնչեցրին Հայրիկյանի հասցեին, մինչդեռ վաղուց պիտի մտած լինեին նրա տուն: Դաժե ԵԿՄ-ն, որ պարտավոր էր շտապ հարձակվեր, արձագանքեց օրեր անց, իսկ Վարդան Ղուկասյանը՝ հակաօդային պաշտպանությունը, օդի մեջ «խփեց» իր արձագանքով»: Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ֆեյսբուքյան եթերում խոսելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին, ասել էր. «Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին... Ո՞վ պղծեց հայկական բանակի ոգին, ո՞վ դարձրեց չարչիանոց, կաշառակերության վայր, այսօր այդ մարդու մասին ֆիլմ եք հանում... Կուզեի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը տեսնող, մոտով անցնողը չասեր՝ էս կաշառակեր սպասավորը Մոսկվայի»: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12