«Քաղաքական գործիչների գնահատականը տալիս է ժողովուրդը, որին դու այդպես էլ չարժանացար». ԵԿՄ-ն՝ Պարույր Հայրիկյանին
![]() Երկրապահ կամավորականների միության վարչությունը հայտարարություն է տարածել. «Վերջերս համացանցում տարածում գտավ պարույր հայրիկյանի տեսասելֆին, որը վերաբերվում է մեր նորագույն պատմության ամենահեղինակավոր պետական և ազգային գործիչներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ հայրիկյանը ավելորդ էր համարում Ազգային հերոսներ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մեծարումը, մասնավորապես նրանց կերպարների արժևորումը որպես բացարձակ արժեք, որոնց ազգային և պետականամետ գործունեությունը դնում է կասկածի տակ։ Տարիները չհասունացրին պարույր հայրիկյանին որպես մտածողի, մտավորականի, քաղաքական գործչի։ Նա մարտիրոսացած անունների հետ կռիվ տալով դեռ նույն 90-ականների պարույր հայրիկյանն է, խորհրդային բանտերի ազդեցությամբ դաստիարակված։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը մեր ժամանակների բարոյական, հանճարեղ, հայրենանվեր գործիչներ են: Դրա ապացույցը իրենց թողած հսկայական ժառանգությունն է՝ Վազգենինը ազատագրված Արցախը, ամուր սահմանները, ուժեղ բանակը, երկրապահը, բարձրարժեք գրականությունը, Դեմիրճյանինը՝ երկրի շենացումը, գիտության, արվեստների և տնտեսության զարգացումը: Իրենց գործունեության արդյունքում չկա ոչ մի պատմական փաստ, որտեղ նրանք չդրսևորեն օրինակելի, տաղանդավոր գործչի կերպար։ Իզուր չէր, որ ժողովուրդը Վազգենին կենդանության օրոք տվեց Սպարապետ կոչումը: Նույնիսկ քաղաքական հակառակորդները նրան մեղադրում էին ծայրահեղ ազգապաշտության մեջ, որը իր հրապարակումներում մերժում էր Վազգենը։ հայրիկյանի տեսասելֆին նման է չստացված գործչի չարացած, նախանձկոտ բամբասանքի, ով կարծես ոչնչացումից փրկություն է փնտրում՝ պատմական հերոսների ստվերների հետ կռիվ տալով։ Այս գործելաոճը նոր չէ՝ հայտնի հայրիկյանի բամբասանքը Զորավար Անդրանիկի մասին. միևնույնն է քաղաքական գործիչների գնահատականը տալիս է ժողովուրդը, որին դու այդպես էլ չարժանացար: Երկրապահ կամավորականների միության վարչությունը նման անհեթեթ հրապարակումների չէր անդրադառնա, եթե արդյունքում այսպիսի բամբասանքները մեծ տարածում չգտնեին։ Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին, ասել էր. «Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին... Ո՞վ պղծեց հայկական բանակի ոգին, ո՞վ դարձրեց չարչիանոց, կաշառակերության վայր, այսօր այդ մարդու մասին ֆիլմ եք հանում... Կուզեի՝ Դեմիրճյանի արձանը տեսնող, մոտով անցնողը չասեր՝ էս կաշառակեր սպասավորը Մոսկվայի»: |
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան
7802:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8701:06Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
10701:01«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
10100:54«Միակ ելքը մնում է պայքարը՝ հանուն անկախության». Հրանտ Տեր-Աբրահամյան
9500:06«Ադրբեջանը մեր երկրի 60-70%-ը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և մեզ հրավիրում է դա քննարկելո՞ւ». Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 23:48