Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

G7-ը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե ՌԴ-ն հրաժարվի Ուկրաինայում հրադադարից

1087
Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 19:51
G7-ը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե ՌԴ-ն հրաժարվի Ուկրաինայում հրադադարից

Մոսկվան պետք է հետևի Կիևի օրինակին և պայմանավորվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ, հակառակ դեպքում G7 երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն այդ երկրի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով անդամ-պետությունների համատեղ հայտարարության նախագծին։ Մեծ յոթնյակի անդամները նաև ընդգծել են, որ ցանկացած զինադադար պետք է պահպանվի և որ պետք է գործադրվեն անվտանգության կայուն և վստահելի մեխանիզմներ։