«1998թ. այս օրերին Երևանում իրականացվեց պետական հեղաշրջում»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, ինչքա՞ն կարելի է ինֆանտիլ լինել կամ մանիպուլյատիվ, որպեսզի ներքաղաքական դիսկուրս բերվի հարց, թե Հայաստանի իշխանությունից որը կամ երբ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: ԼՂ-ն Ադրբեջանի «ռեգիոն» ճանաչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին միաձայն ընդունած չորս բանաձևերով: Այլ փաստաթուղթ գոյություն ունի՞, ոչ: Հայաստանը, ինչ իշխանություն էլ որ ունենար, կարո՞ղ էր կասեցնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ընդունումը, Ոչ: Հայաստանի իշխանությունը հասել է նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն զինված հակամարտության կողմ է ճանաչել Ադրբեջանին և ԼՂ-ին: Այդ հիմքով էլ հարցը պետք է կարգավորվեր, բայց 1998թ. այս օրերին «հայտնի ուժերը» և ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը Երևանում իրականացրել են պետական հեղաշրջում, տապալել միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող և Ադրբեջանի կողմից ընդունված ԼՂ համապարփակ կարգավորման «փուլային տարբերակը»: Ինչո՞ւ և ո՞ւմ նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել: Այս հարցի պատասխանն է մեզ այսօր պետք: Մնացածը, ղարաբաղցու ասած, «քամի խռիկ տալ է»»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է»․ Ռուբեն Մելիքյան
8204:06
«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան
7903:06
«Փորձ է արվում «Հայ Եկեղեցու» կոոպերատիվ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կծառայեն տիրադավներ»․ Արմեն Այվազյան
8201:06
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան առավելություններ կստանա»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
10400:24
«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան
11700:12
«ՀԱԵ-ի նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են»․ Արման Աբովյան
99Երեկ, 23:42
