Փորձում են «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաև ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում և այլն։ Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։ Հանդեսը վարում էին ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում՝ զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է «ջրել» պարգևավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաև թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են»։ |

«Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից»․ Վահե Հովհաննիսյան
9302:06
«Պապիկյանը խախտել է «ՀՀ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
91Երեկ, 23:54
«Աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին»․ Սամվել դպիր Գրիգորյան
86Երեկ, 22:30
«ՔՊ-ական մոհիկանները անիմաստ աղմկում են». Արեգ Սավգուլյան
96Երեկ, 21:58
«Ֆանտաստիկ երեկո իրական Հայաստանի շնչով»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
«Մի բան ցույց տամ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
137Երեկ, 21:30
