Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին»․ Տիգրան Աբրահամյան

68
Այսօր, 10:42
«Բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա։
Քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին և, ըստ այդմ, մարտունակությանը։
Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թե՞ հակահերոսի կարգավիճակով։
Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երեկ այդ որոշումը Պապիկյանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն։
Պատմության անիվը հետ շրջել չի՛ լինի, պատմությունը խմբագրել չի՛ լինի․ միակ բանը, որ հնարավոր է՝ այս վայրագների իշխանության հեռացումից հետո, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կպահանջի, սակայն հնարավոր է»։