Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է
![]() Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: «Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն ման գալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրին, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել»,- ասել է հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը: Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73-ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում: Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել: Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը։ |

«Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից»․ Վահե Հովհաննիսյան
9302:06
«Պապիկյանը խախտել է «ՀՀ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
91Երեկ, 23:54
«Աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին»․ Սամվել դպիր Գրիգորյան
86Երեկ, 22:30
«ՔՊ-ական մոհիկանները անիմաստ աղմկում են». Արեգ Սավգուլյան
96Երեկ, 21:58
«Ֆանտաստիկ երեկո իրական Հայաստանի շնչով»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
«Մի բան ցույց տամ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
137Երեկ, 21:30
