Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
![]() Օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած ավելի քան տասը հայերը չեն իմացել, որ տեղափոխվում են Հայաստան, մտածել են՝ իրենց տանում են սպանելու․ այս մասին «Ազատությանը» ասել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Հայաստան տեղափոխվածների մեջ եղել է նաև նրա ծանոթը, որի հետ կարճ զրուցել է: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, նաև պարզել են՝ իրենցից մեկը՝ Միշա Գրիգորյանը, չկա: «Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլ ինչ-որ բաներ էր խոսում: Լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմել է Տիգրան Պետրոսյանը: Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում, թե ինչու հայերը հեռացան Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ. հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից Հայաստան ճանապարհի կեսից հետ է գնացել: |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
