Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.

«Մարզպետարանից հրահանգել են հեռացնել Նորակերտ գյուղի դպրոցի փառքի անկյունը». Նաիրի Հոխիկյան

56
Երեկ, 23:00
«Մարզպետարանից հրահանգել են հեռացնել Նորակերտ գյուղի դպրոցի փառքի անկյունը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը»՝ պատճառաբանելով, թե այդպես հրահանգել են մարզպետարանից։
Նորակերտի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել' պահանջելով դպրոցում պահել ազգային դաստիարակության այդ կարևոր միջոցը, որի շնորհիվ երեխաները ճանաչում են հայրենիքի պաշտպանության համար հերոսական պայքար մղած մեր հայրենակիցների սխրանքներին։
Գրություն եմ ուղարկել վարչապետի աշխատակազմ և կրթության նախարարություն' պարզելու, թե կոնկրետ ո՞ր իրավական նորմով է որոշվել դպրոցներից հանել ազգային կրթության այս միջոցը և ովքե՞ր են դրա հեղինակները։
Դպրոցներում պարտադիր է «Փառքի անկյունը», և որևէ մեկը չի կարող այն ոչնչացնել։ Նորակերտի դպրոցում էլ անպայման կվերականգնվի։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան