«ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա կառուցել Գազայի հատվածում»․ #Guardian
![]() ԱՄՆ-ի կառավարությունը նախատեսում է Գազայի հատվածում ռազմական բազա կառուցել, հաղորդում է Guardian-ը՝ հղում կատարելով «Խաղաղության խորհրդի» պայմանագրային փաստաթղթերին։ «Թրամփի վարչակազմը նախատեսում է Գազայում ռազմական բազա կառուցել՝ 5 հազար մարդու համար, որը կզբաղեցնի ավելի քան 350 ակր (ավելի քան 141 հեկտար – խմբ.) տարածք», - գրում է Guardian-ը։ Թերթի տվյալներով՝ նախատեսվում է, որ բազան կդառնա Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի տեղակայման վայրը։ Նշվում է, որ բազան նախատեսվում է կառուցել Պաղեստինի հարավային շրջանի չորային, հարթ տարածքում։ Թերթի տվյալներով՝ պատերազմական գոտիներում փորձ ունեցող միջազգային շինարարական ընկերությունների փոքր խմբի ներկայացուցիչներն արդեն այցելել են առաջարկվող շինհրապարակ։ Թերթը շեշտում է, որ պարզ չէ, թե ում է պատկանում այդ հատվածը, սակայն հարավային Գազայի հատվածի զգալի մասը ներկայումս վերահսկվում է Իսրայելի կողմից։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան հրաժարվել է թերթին մեկնաբանություն տալ բազայի ստեղծման ծրագրերի մասին՝ նշելով, որ Գազայի հատվածում ամերիկացի զինվորականների ներկայություն չի լինի: |

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2719:36
«Մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի ամենամարտունակ զենքը՝ Փաշինյանին չեզոքացնելը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4419:30
«Մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը, և այն մնա հայկական»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5519:18
«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5319:06
«ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուկրաինական հարցում փոխվել է Իրանի պատճառով». Զախարովա
8319:05
Նախաձեռնվել է վարույթ՝ ռուսաստանաբնակ բլոգերի կողմից ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
7218:42
