Գերմանիան ժամանակավորապես դուրս է հանել իր զորակազմի մի մասն Իրաքից
![]() Գերմանիան ժամանակավորապես դուրս է հանել իր զորակազմի մի մասն Իրաքից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։ Պաշտպանության նախարարության խոսնակը պարզաբանել է, որ տասնյակ զինվորներ լքել են օբյեկտը՝ թողնելով միայն դրա գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմը։ Էսկալացիայի կոնկրետ պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել։ Էրբիլում գտնվող գերմանական զորակազմը մասնակցում է իրաքյան ուժերին մարզելու միջազգային առաքելությանը։ Բեռլինը ընդգծել է, որ վերադասավորությունը ժամանակավոր է և իրականացվել է բազմազգ գործընկերների հետ սերտ համակարգմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր զգալիորեն մեծացնել ամերիկյան զորքերի ներկայությունը տարածաշրջանում՝ ուղարկելով լրացուցիչ նավեր, ինքնաթիռներ և զենք, ինչպես նաև սպառնացել էր Իրանին հնարավոր միջոցներով։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
