ՔՊ-ականները պարեկ են ծեծում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին: Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»: Գործը դատաքննության փուլում է: Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել․ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, և պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել և ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Նա 2017-ին ևս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 297-րդ հոդվածով՝ խուլիգանության, և 452-րդ՝ պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար»: |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
