ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը համալրվել է
![]() Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2025-2026 թվականներին ընտրված Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամ երկրների՝ Դանիայի, Հունաստանի, Պակիստանի, Պանամայի և Սոմալիի դրոշները տեղադրելու արարողությունը։ Անվտանգության խորհրդում նրանք փոխարինեցին Էկվադորին, Ճապոնիային, Շվեյցարիային, Մալթային և Մոզամբիկին։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից։ Մեծ Բրիտանիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Խորհրդի մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք, այսինքն՝ կարող են արգելափակել ցանկացած որոշում։ Տասը ոչ մշտական անդամներ ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարով: Հունվարի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիայի սկզբունքով անցել է Ալժիրին։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18