Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված

416
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 18:12
Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը: Դատարանը երկարացրել է նաև մեղադրյալներ Արշամ Գալստյանի և Վահագն Հովհաննիսյանի խափաման միջոց կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով, միևնույն ժամանակ, դատարանը բավարարել է նրանց հաղորդակցման իրավունքի սահմանափակման միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Հղորդակցման սահմանափակումները կիրառելու հիմքը եղել է այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելու պայմաններում Արշամ Գալստյանի մոտ՝ խցում, հայտնաբերվել էր բջջային հեռախոս:

Գագիկ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: