Ուկրաինան էլեկտրաէներգիա կմատակարարի Մոլդովային
1704
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 10:43
![]() Հինգշաբթի՝ հունվարի 2-ի գիշերը, ուկրաինական Energoatom-ը Մոլդովային կտրամադրի էլեկտրաէներգիա, որն անհրաժեշտ է դեֆիցիտը լրացնելու համար, հայտնում է NewsMaker-ը՝ մոլդովական Energocom-ին հղումով։ «Մենք լրացուցիչ էլեկտրաէներգիա կգնենք ուկրաինական «Էներգոատոմից» գիշերը, երբ մեր գործընկերներն ավելորդ էներգիա ունենան և կարողանան այն արտահանել»,- հայտնել է Energocom-ը: Հիշեցնենք, որ Մոլդովայում դեկտեմբերի 16-ին արտակարգ դրություն էր մտցվել էներգետիկ ճգնաժամի պատճառով: Այս միջոցը պայմանավորված էր նրանով, որ Ուկրաինան նախատեսում է դադարեցնել ռուսական գազի տարանցումը Եվրոպա, իսկ Մոլդովան՝ որպես Արևելյան Եվրոպայի երկիր, կախված է այդ տարանցումից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
