Մոսկվայում փորձել են թունավորել Ասադին. #TheSun
896
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 14:06
![]() Բրիտանական The Sun պարբերականը, հղում կատարելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», հայտնել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ մահափորձի մասին։ Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ երբ 59-ամյա Ասադը դժվարացել է շնչել ու դիմել է բժիշկիների օգնությանը, նրա օրգանիզմում թունավոր նյութ է հայտնաբերվել։ Ներկայումս նրա վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Блокнот Россия-ն, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ դեռ պարզ չէ՝ թունավորումը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին։ Հիշեցնենք՝ Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
