«Եթե Վազգեն Սարգսյանին նախագահը հեռացներ պաշտոնից, Հոկտեմբերի 27 չէր լինի»․ Անդրանիկ Քոչարյան
«Վարչապետն ուզում է, որ խոսենք բանակցային պրոցեսների մասին, բայց մերժվեց, մարդ չկա․ մերժվեց, բայց խնդիրը մնաց»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Անդրադառնալով հարցին՝ նորմա՞լ է, որ նախկին նախագահները բանավիճեն մի իշխանության ղեկավարի հետ, որի իշխանության օրոք Արցախը կորցրել ենք, ՀՀ սահմաններն օկուպացվել են Ադրբեջանի կողմից, Քոչարյանը նշեց․ «Բայց ինչի՞ շուրջ են բանակցել, երեք նախագահներն ինչո՞ւ չեն ասում, սպասում էին, որ Փաշինյանը գար, խնդիրը լուծե՞ր։ 96 թվականին եղել է հնարավորություն Արցախի հարցն ամենաշահեկան ձևով լուծելու։ Առաջին նախագահի օրոք ունեցել ենք ձեռբերումներ, բայց ունեցել ենք նաև բացթողումներ։ Եթե կար լուծում, ինչո՞ւ չի լուծվել, ինչո՞ւ առաջին նախագահը հրաժարական տվեց։ Հիմնավորման մեջ նշված էր՝ հայտնի ուժերի պարտադրման հետևանքով։ Հայտնի ուժերը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանն էին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը միացավ Կարեն Դեմիրճյանին և, այնուամենայնիվ, վերականգնեց արդարությունը․ դրանք հարցեր են, որոնց պարզաբանումը մինչև հիմա հանրությունը չգիտի։ Իհարկե, ես շատ բաներից տեղեկացված եմ։ Կա մի դեղին թուղթ, որի երկու կողմի վրա Վազգեն Սարգսյանը գրի էր առել Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան բերելու բացասական և դրական կողմերը, բացասական կողմերը ավելի շատ էին, բայց որոշում կայացվեց, որ Վազգեն Սարգսյանը գնա և Ռոբերտ Քոչարյանին բերի Հայաստան․․․ Լավ կլիներ, որ Վազգեն Սարգսյանին նախագահը հեռացներ պաշտոնից, և գուցե Հոկտեմբերի 27 չէր լինի։ Վազգեն Սարգսյանը ծանր ֆիգուր էր, և այդպիսին մնացել է մինչև հիմա։ Հիմա թող նախագահները չբանավիճեն, թող ամեն մեկն ասի՝ էդքան հրաշալի լուծումները ձեռքներին, ի՞նչն էիք ձգում, խոսում էին փոխզիջումներից՝ ընդհանրապես մերժելով փոխզիջումները, որովհետև իշխանությունը պահելու համար, պարզվում է, Ղարաբաղի հարցը շատ լավ գործիք էր»։ |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06