Ուկրաինայի էներգետիկ համակարգը կախված է մազից. Mysl Polska
91
Այսօր, 18:33
Ուկրաինայում էներգետիկ իրավիճակը վատթարանում է ամեն օր, հաղորդում է Mysl Polska-ն։ «Այսօր Ուկրաինայի էներգետիկ համակարգը կախված է մազից»,- նշվում է հոդվածում։ Հունվարի 22-ին իրավիճակը բնութագրվել է՝ որպես ամենադրամատիկը 2022 թվականի նոյեմբերին ամբողջ էներգետիկ համակարգի անջատումից ի վեր։ Սակայն, ինչպես գրում է հոդվածի հեղինակը, իրավիճակն այդ ժամանակ ավելի պարզ էր, քանի որ Կիևն ուներ մեծ քանակությամբ արտադրական հզորություն։ Հոդվածում նաև ընդգծվում է, որ Կիևը բախվում է չափազանց ուժեղ ցրտերի, գիշերային ջերմաստիճանը իջնում է -20 աստիճան Ցելսիուսից ցածր։ Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան խորհուրդ տվեց ուկրաինացիներին առավոտյան «մռնչալ և հավատալ իրենց ուժերին՝ ինչպես առյուծը»։ Հոկտեմբերին Ուկրաինայում սկսվեցին էլեկտրաէներգիայի զանգվածային, բազմաժամյա անջատումներ՝ էներգետիկ ցանցի և կոմունալ համակարգերի խափանումների պատճառով։ Երկրի բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները նույնպես վնասվել են, ինչը զգալիորեն կրճատել է էլեկտրաէներգիա արտադրելու դրանց կարողությունը։ Միևնույն ժամանակ, բնակիչների կարիքները մնացել են անփոփոխ։ Google Trends-ի տվյալներով՝ Ուկրաինայում 2025 թվականին ամենատարածված որոնման հարցումներից մեկը մնացել է «էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկը»։