Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.

«Նախանձել կարելի է Ավինյան Տիգրանի ինքնավստահությանը»․ Կարեն Հեքիմյան

82
Այսօր, 16:12
«Նախանձել կարելի է Ավինյան Տիգրանի ինքնավստահությանը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավինյան Տիգրանն ասում է, որ «մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որ պետք է մենք էլ փորձարկենք դրանք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախապես ցանումը փողոցներում»:
Նախ՝ Ավինյան Տիգրանը չգիտի կամ գիտակցաբար լռում է այն մասին, որ փողոցներում նախապես ցանած աղի լուծույթը կառաջացնի ավտոմեքենաների թափքի և արգելակային խողովակների կոռոզիա, կարագացնի բետոնի և ասֆալտի քայքայումը, մեծ վնաս կպատճառի հողին, ծառերին և բույսերին, ինչպես նաև կենդանիներին:
Սակայն, խնդիրը նույնիսկ դա չէ: Նախանձել կարելի է Ավինյան Տիգրանի ինքնավստահությանը, քանզի վերջինս առավել քան վստահ է, որ հաջորդ տարի Երևանը կրկին ինքն է կառավարելու»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան