«Ուորեն Բաֆետն առաջարկում է բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը առաջարկում է բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ: Նա նշում է, որ պարզապես պետք է ընդունել օրենք, ըստ որի, եթե բյուջեի դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ երեք տոկոսը, ապա Կոնգրեսի գործող որևէ անդամ չունի վերընտրվելու իրավունք: Համաձայնեք, նույնիսկ հանճարեղության ձգտող առաջարկ է: Եվ սա ասում եմ առանց հեգնանքի: Պետական գործերի արդյունավետությունը էապես կախված է այն հանգամանքից, թե այդ գործերի համար պատասխանատուները ինչ մեխանիզմներով են հաշվետու հանրությանը: Ի վերջո, նրանք ամեն ձախողման ելք կարողանում են գտնել պոպուլիզմի միջոցով, առավել ևս մեդիանենգափոխումների այսօրվա տեխնոլոգիական պայմաններում: Մինչդեռ, երբ պարզապես օրենսդրորեն արգելվում է լինել պետության ղեկին, եթե պետությունը չի շարժվել բավարար արագությամբ և բավարար կանոնավորությամբ, ապա այդտեղ արդեն չի փրկի ոչ մի պոպուլիզմ: Ընդ որում, Բաֆետի առաջարկած մեթոդը թերևս հիանալի տարբերակ է Հայաստանի համար: Դա թույլ կտա նաև մեկընդմիշտ փակել «նախկինների» թեման և ստիպել որևէ «ներկայի» մշտապես անձնապես պատասխանատու լինել ցուցանիշների համար: Իհարկե, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում, և թե՛ թերևս այլուր այդպիսի մեխանիզմի ընդունումը գործնականում աներևակայելի է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
