Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով»․ Լևոն Ազիզյան

103
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 14:48
«Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով․
Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած առավելագույն X մակարդակի արևային բռնկումը առաջացրել է պլազմայի արտանետում: Ելնելով արտանետման հետագծի և շարժման արագության մոդելավորումից եզրակացվել է, որ երկու պլազմային ամպեր արտանետվել են արտաքին տարածություն՝ Երկրի ուղղությամբ: Ըստ հաշվարկների՝ դրանք մեր մոլորակ կհասնեն առաջիկա երեքշաբթի՝ դեկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով առավոտյան 08:30- ին, և կառաջացնեն մագնիսական փոթորիկներ։
ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն կեսօրից հետո այն կբարձրանա միջինից ուժեղ ինտենսիվությամբ, G2-G3 աստիճանների, այնուհետև աստիճանաբար կթուլանա: Ամանորի գիշերը սպասվում է արեգակնային նյութի երկրորդ ամպի ժամանում, իսկ գիշերվա երկրորդ կեսին հնարավոր է գեոմագնիսական դաշտի խախտումների երկրորդ ալիք՝ G1-G2 դասերի թույլից միջին մագնիսական փոթորիկի ինտենսիվությամբ։ Կանխատեսվում է, որ Երկրի մագնիսոլորտում լարվածությունների ավարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-ի կեսօրին»:

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան