Ռուսական զորքերը 2024-ին ավելի քան 420 հազար զինվոր են կորցրել
![]() Ռուսական զորքերը 2024 թվականին Ուկրաինայի տարածքում և Կուրսկի շրջանում ավելի քան 420 հազար զինվոր են կորցրել։ Սակայն նրանք գրավել են ընդամենը 4168 քառակուսի կիլոմետր տարածք, որը հիմնականում բաղկացած է դաշտերից ու փոքր բնակավայրերից։ «Ռուսական ռազմական հրամանատարությունը, հավանաբար, 2024 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ռեկորդային կորուստներ է կրել՝ փորձելով հնարավորինս շատ տարածք գրավել: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք ռուսական ռազմական հրամանատարությունը կշարունակի հանդուրժել նման կորուստները, եթե ռուսական առաջխաղացման տեմպերը դանդաղեն»,- գրում է ISW-ն: 2024 թվականի դեկտեմբերին ռուսական առաջխաղացումը դանդաղել է: Աշխարհագրական տվյալները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը գրավել են ընդամենը 593 քառակուսի կիլոմետր, ինչը կազմում է օրական 18,1 քառ.կմ: Միաժամանակ ռուսական զորքերի ամենօրյա կորուստները պահպանվել են բարձր մակարդակի վրա՝ օրական միջինը 1585 մարդ, ինչը դարձավ Ռուսաստանի համար պատմական չորրորդ առավելագույնը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ 2024 թվականին 440 հազար նորակոչիկներ պայմանագրեր են կնքել զինծառայության համար։ Սա վկայում է զգալի կորուստների փոխհատուցման փորձերի մասին։ |

«Տարիներ առաջ հռչակել էիր ՀԴՄ դիկտատուրա, ի՞նչ եղավ այն»․ Ոսկան Սարգսյան
017:12
«Պետք էր դիմել Մակրոնին»․ Հակոբ Բադալյան
8116:06
«Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին»․ Ֆրանսիայի դեսպանատուն
8815:36
«Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞․․․»․ Վարդուհի Սարգսյան
8615:12
Եզդիաբնակ Հակո գյուղում 10-15 ընտանիք է մնացել (տեսանյութ)
8815:00
«Արարատի գագաթին հնչեց դհոլի ձայնը»․ Սուրեն Կարիբյան (տեսանյութ)
8014:12
