Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Տավուշի մարզպետը չգիտի՝ կենսաթոշակառու քանի՞ բժիշկ է աշխատում մարզում»․ Ոսկան Սարգսյան

101
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 20:18
«Տավուշի մարզպետը չգիտի՝ կենսաթոշակառու քանի՞ բժիշկ է աշխատում մարզում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետը չգիտի, թե մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կենսաթոշակառու քանի բժիշկ է աշխատում։
Տավուշի մարզի առողջապահական հիմնարկներում մասնագետ բժիշկների պակաս կա։ Այդ պակասը լրացվում է տարեց, կենսաթոշակառու բժիշկների աշխատանքի միջոցով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ 2024թ․ դեկտեմբերի 16-ի դրությամբ՝ Տավուշի մարզի պետական առողջապահական հիմնարկներում ընդհանուր քանի՞ մարդ է աշխատում, նրանցից քանի՞սն է կենսաթոշակային տարիքի։ Մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ՝ մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների թիվը կազմում է 741: Կենսաթոշակային տարիքի անձանց հաշվառում չի իրականացվում»:

Տավուշի մարզպետ Հակ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները հաշվառում չեն անում, չգիտեն մարզպետարանի անմիջական ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կենսաթոշակառու աշխատողների թիվը, ինչպե՞ս են իմանում, թե մարզում ինչ մասնագիտությունների բժիշկների պակաս կա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան