Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Ինչո՞ւ հայ դիվանագիտությունը չի օգտագործել 1920-ի նոյեմբերի 29-ի փաստաթուղթը»․ Վահե Լոռենց

101
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 15:00
«Ինչո՞ւ հայ դիվանագիտությունը չի օգտագործել 1920-ի նոյեմբերի 29-ի փաստաթուղթը»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ մինչ օրս հայ դիվանագիտությունը չի օգտագործել 1920 թվականի նոյեմբերի 29-ի փաստաթուղթը, երբ Ադրբեջանի ղեկավար Ն․Նարիմանովը պաշտոնապես հայտարարեց, թե Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչում է Հայաստանի անբաժան մաս։ Ախր մինչև ե՞րբ պիտի զինանոցում միայն ցնորք կիրառենք․ թե՛ Տիգրան Մեծի Ծովից ծովը, թե՛ Արցախում 4-րդ դարի քրիստոնյա եկեղեցիների առկայությունը․․․ Ախր դրանք դիվանագիտական զենքեր չեն, ու միայն դրանցով զինված լինելը կներեք, տկարամիտ տպավորություն է թողնում»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց