Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան

100
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 16:18
«Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան

Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։

«Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողներն ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- նշել է Աղազարյանը։

Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ում կտեսնենք կուսակցությունում՝ նա չի պատասխանել, ասել է՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշել, որ էլի նախկին ՔՊ-ականներ կլինեն։