Արցախից տեղահանված 11 հազար 412 անձ լքել է Հայաստանը և չի վերադարձել
![]() «Արմլուր»-ը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով՝ Ի պատասխան՝ ստացանք հետևյալ պատասխանը. «Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ի պատասխանում։ Այսինքն, ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով։ Նշվում է, որ փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է․ «ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ»։ |

«Տանիքներից կախված սառցաբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6412:12
«Աշխարհահռչակ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա թմբուկմեն Նիկոլ Սթարին». Արեգ Սավգուլյան
6811:42
«Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել, որպեսզի լավ տժժաք». հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
7211:30
«Պատմական հայրենիքից հրաժարվողը կհրաժարվի նաև «իրական հայրենիքից». Էդուարդ Շարմազանով
8211:12
«ՀՀ իշխանությունները փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, այնուհետև տիրանալ Մայր Աթոռին». Արթուր Խաչատրյան
7210:48
«Հոգևորականների նկատմամբ հետապնդումները չեն դադարելու, քանի դեռ չեն բախվել հանրային հստակ դիմադրության». Շիրազ Խաչատրյան
7810:18
