«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվերածվի տարածաշրջանային հակամարտության». Խամենեի
![]() ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի դեմ չի սահմանափակվի միայն երկու երկրների միջև պատերազմով, այլ կվերածվի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», - նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը: Խամենեին հավելել է, որ իրանցի ժողովուրդը չպետք է վախենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքում մեծ քանակությամբ զենք տեղակայելու մասին հայտարարություններից: «Մենք պատերազմներ չենք սկսում և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանցի ժողովուրդը վճռական հակահարված կտա յուրաքանչյուրին, ով հարձակվում է և վնաս է պատճառում», - ընդգծել է Իրանի առաջնորդը: Հունվարի 26-ին նախագահ Թրամփը հայտարարեց, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս հայտնեց, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
