«Չինաստանը գործարկել է ռոբոտների համար հոդերի արտադրության աշխարհում առաջին գործարանը». #SCMP
![]() Չինական Eyou Robot Technology ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին գործարանը՝ մարդանման ռոբոտների հոդերի արտադրության համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։ Թերթի տվյալներով՝ Շանհայում գտնվող նոր գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 100 հազար հոդ։ Ապագայում արտադրողականությունը հնարավոր է ավելացվի մինչև երեք անգամ։ Ընկերությունում հաշվարկել են, որ հոդերը կազմում են մեկ ռոբոտի ընդհանուր արժեքի գրեթե կեսը։ Ավելի վաղ չինացի ինժեներները Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել էին, որ մշակել են մարդանման ռոբոտների համար վերջույթների նոր տեսակ, որոնք կառուցվածքային սկզբունքներով նման են մարդու ոտքերի ոսկորներին։ Ինչպես նշել էին չինացի գիտնականները, ներկայում աշխարհի տարբեր երկրներում հարյուրավոր գիտական և ինժեներական խմբեր աշխատում են ավելի կատարելագործված մարդանման ռոբոտների ստեղծման ուղղությամբ։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
