Արարատի մարզում ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջվել է և մահացել
![]() Այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, Off Road -Trophy Sprint 2026 միջոցառումն է, իսկ մահացածը մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկա, նա որպես հանդիսատես է ժամանել մրցաշարին։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ինքնությունը պարզվում է։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
