ՌԴ-ում մշակվել է միացություն, որը ուժեղացնում է քիմիաթերապիայի ազդեցությունը ուղեղի քաղցկեղի դեպքում
![]() Նովոսիբիրսկի գիտնականները մշակել են խեժաթթվի՝ փշատերև ծառերի մոտ հանդիպող նյութի հիման վրա ստեղծված միացություն, որը բարձրացնում է գլիոբլաստոմայի քիմիաթերապիայի արդյունավետությունը: Այս մասին TASS-ին հայտնել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի Բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ինստիտուտի կենսաբժշկական հետազոտությունների և դեղագործության փոխտնօրեն Միխայիլ Խվոստովը։ Գլիոբլաստոման ուղեղի ուռուցք է, որը բնութագրվում է մեծ ագրեսիվությամբ: Այն արագ աճում է, ներթափանցում է առողջ հյուսվածքներ և հաճախ դեղորայքակայուն է, իսկ արյունաուղեղային պատնեշը թույլ չի տալիս դեղամիջոցներին հասնել դրան: Այդ պատճառով ստանդարտ բուժումը, ներառյալ վիրահատությունը, ճառագայթումը և քիմիաթերապիան, հաճախ չի կարողանում ոչնչացնել բոլոր քաղցկեղային բջիջները: Հիվանդությունը կրկնվում է, և գոյատևման մակարդակը մնում է ցածր՝ միջինը 14-18 ամիս: Թերապիայի ուժեղացումը օգնում է ավելի լավ ճնշել ուռուցքը, հաղթահարել դիմադրությունը և երկարացնել հիվանդի կյանքը: Ինչպես պարզաբանել Է գիտնականը, մշակված միացությունը թույլ կտա ուժեղացնել տեմոզոլոմիդի ազդեցությունը՝ հակաուռուցքային դեղամիջոց, որն օգտագործվում է գլխուղեղի չարորակ ուռուցքների, մասնավորապես՝ բազմաձև գլիոբլաստոմայի բուժման ժամանակ: Գիտնականները նախատեսում են մի շարք փորձարկումներ անցկացնել կենդանիների վրա՝ նպատակ ունենալով վերջնական պատասխան տալ նոր մոլեկուլի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ: Խվոստովի խոսքով՝ փորձարկումները կտևեն մոտ 3-5 տարի։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
