Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.

«Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա». Ոսկան Սարգսյան

62
Այսօր, 13:36
«Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա
1990-ական թվականներին որքան հին գորգ, կարպետ կար, գյուղերից գնեցին․ հավաքեցին, ուղարկեցին Թուրքիա։ ՔՊ-ական իշխանությունն այնպես է երազում, որ ամեն գնով, տարատեսակ զիջումներով բացվի Թուրքիայի հետ սահմանը,կարծես թե դրանից հետո Հայաստանի արտադրանքը, արդյունաբերական ապրանքները հեղեղելու են թուրքական շուկան։ Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ, տհաճ մականուններով օլիգարխները Թուրքիայից էժան ապրանքներ են ներկրելու և թուրքական ապրանքների շահույթից ավելի են հարստանալու։ Թուրքական էժան բանջարեղենը սնանկացնելու է Արարատյան դաշտի ջերմոցների տերերին: Հայաստանի խոշոր հարկատուների մեջ արդյունաբերական հսկաներ չկան, Հայաստանը չունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Աշխարհում մտքի, տեխնոլոգիաների, գիտելիքահենք տնտեսությունների սուր մրցակցություն է, իսկ Հայաստանը կառավարում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները, որոնք լուռումունջ, քրտնաջան աշխատելու փոխարեն շոուներ են անում, ստերով հարդուկում Հայաստանի հպարտ քաղաքացիների գլուխները։ Քանի դեռ իրենք են իշխում, Հայաստանը չի կարող հաջողությունների հասնել, մրցունակ լինել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան